ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Դատափորձագիտական լաբորատորիա․ թմրամիջոցների հայտնաբերման ճանապարհը

«Մենք հիմա գտնվում ենք «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի նյութագիտական փորձաքննությունների բաժնի լաբորատորիաներից մեկում, որտեղ իրականացվում են նյութագիտական փորձաքննություններ, մասնավորապես, այս պահին մենք իրականացնում ենք թմրամիջոցների, հոգեմետ նութերի հետազոտություն, փորձաքննություն»։

Դեղագետ- քիմիկոս Աննա Թովմասյանն արդեն 10 տարի այս լաբորատորայում պարզում է տարբեր նյութերի բաղադրությունը։ Վերջին կասկածելի զանգվածն այս պահին դրված է նրա սեղանին։ Նախաձեռնող մարմինը նշանակել է համալիր՝ դատանյութագիտական և դատագանետիկական փորձաքննություն։

«Ինչու՞ էր նշանակվել հատուկ դատագենետիկական, որովհետև ոստիկաններին, պարեկների խմբին, երբ այդ անձը՝ կասկածելի անձը տեսել էր, որ մոտենում են, իր մոտից արագ նետել էր այս իրեղենը, ու որպեսզի հաստատեն, տվյալ անձին է պատկանում, թե ոչ, ինքը ասում է, որ սա իմ իրեղենը չի, նետել ու հեռացել էր, իրեն արդեն ձերբակալել էին, իրեղենը առգրավել, բայց որպեսզի պարզեն՝ արդյո՞ք ինքը առնչություն ունի, իրենն է թե ոչ, անհրաժեշտ էր նշանակել նաև դատագենետիկական փորձաքննություն։ Նախաձեռնող մարմնի կողմից առգրավվել էր ստերիլ ձեռնոցներով, որպեսզի այլ անձի գենետիկ նմուշներ ևս չփոխանցվեն այս փաթեթի վրա»։

Փորձաքննության ներկայացված փաթեթը փարձագետները բացում են գործով քննիչի ներկայությամբ, կշռում, լրացնում բոլոր տվյալները։ Դատագենետիկների խնդիրն է պարզել՝ արդյո՞ք կան կենսաբանական հետքեր փաթեթի վրա, որոնցից կարելի է ԴՆԹ հիմքեր ստանալ, նյութագետիկներինը՝ պարզել, թե, օրինակ, զանգվածը թմրանյութ պարունակու՞մ է, թե՞ ոչ։ Եթե այո, ապա ի՞նչ տեսակի ու քանակի։ Աննա Թովմասյանն ասում է՝ զանգվածն արդեն մասնակի հետազոտել է, և կասկածում է, որ սեղանին «հերոին» տեսակի թմրանյութ է, բայց ճշգրիտ արդյունք ստանալու համար զանգվածը նորագույն տեխնոլոգիաներով է փորձաքննելու։ Նյութագիտական փորձաքննությունների բաժնի պետ Անննա Թովմասյան․

«Էստեղից առաջին հերթին իրականացվում է միջինացված նմուշի ստացում, որ վերցրել ենք, դա ենթարկում ենք՝ մի շարք փորձաքննությունների, հատուկ նյութ կա , որ կաթեցնում ենք վրան, և եթե տվեց համապատասխան գունավորումը, ամեն մի թմրամիջոցի խումբ ռեակտիվի հետ տալիս է որոշակի գունավորում։ Որ տվեց գունավորում արդեն որոշակի կողմնորոշում ունի փորձագետը , թե ինչ խմբի թմրամիջոցի հետ մենք գործ ունենք, բայց գունավորումը տեսնելով, մենք չենք սահմանափակվում, ու դրանով բնականաբար եզրակացություն չի տրվում։ Դրանից հետո լուծույթ ենք պատրաստում, համապատասխան օրգանական լուծիչներով դա ֆիլտրվում է մինչև վերջնական գործիքային մեթոդով հետազոտություն իրականացնելը»,- ասում է Աննա Թովմասյանը։

Քիմիան, իհարկե, ճշգրիտ և զարգացող գիտություն է և վերջնական արդյունքն ապահովելու համար Բյուրոյում կիրառվում է վերջին սերնդի բարձր զգայունությամբ անալիտիկ սարքը՝ ապահովելով ստացված տվյալների ճշգրտությունը:Նյութագիտական փորձաքննության իրականացման մեկ օբյեկտի համար 72 000 դրամ է, սակայն այն անփոխարինելի դեր ունի հսկվող  նյութերի հայտնաբերման գործում: Առաջիկայում ձեռք կբերեն նաև երկրորդ նմանատիպ սարքը, որը հնարավորություն կտա կրճատելու փարձաքննությունների իրականացման ժամկետները. ասում է Աննա Թովմասյանը։

Բյուրոյի մյուս լաբորատորիաներից մեկում էլ դատագենետիկական փորձաքննությունների բաժանմունքի պետ Անահիտ Մամիկոնյանն է աշխատում։Թեև այս բաժանմունքը համեմատաբար նոր է, սակայն Բյուրոյում ներդրված հետազոտության ժամանակակին նոր մեթոդներն արդեն իսկ ապահովում են կենսաբանական բոլոր տեսակի նմուշներից ԴՆԹ բնութագրերի ստացման հավաստի արդյունքներ:

«Բոլոր տեսակի կենսաբանական ծագման նմուշներից, այսինքն՝ արյուն, բերանի խոռոչի էպիթելային բջիջներ, ոսկոր, ատամ, մազ ու տարբեր կենսաբանական ծագման հետքեր՝ իրեղեն ապացույցների վրա։ Ներկայումս նախաքննություն իրականացնող մարմինների կողմից սկսել է նշանակվել նաև հետապնդվող անձանց կողմից կամ տրանսպորտային միջոցներից դուրս նետված օբյեկտների և փաթեթների իրացման համար պատրաստված և տարբեր վայրերում տեղադրված թմրամիջոց , հոգեմետ  (հոգեներգործուն) նյութեր պարունակող փաթեթների, ինչպես նաև հայտնաբերված զենք- զինամթերքի, պայթուցիկ սարքերի դատագենետիկական փորձաքննություններ, որոնց իրականացման շրջանականերում ներկայացված օբյեկտների տարբեր հատվածների շերտերից վերցվում են հետազոտելի նմուշներ ու հաջողվում է ստանալ համեմատական հետազոտության համար պիտանի ԴՆԹ բնութագրեր»,-ասում է Անահիտ Մամիկոնյանը։

Դատագենետիկական փորձաքննությունների լաբորատորիայում

Վերջին ամիսներին ավելացել են հատկապես թմրամիջոցների կամ հոգեներգործուն միացություններ պարունակող փաթեթների վրա տվյալ անձի ԴՆԹ բնութագրերի բացահայտման համար նշանակվող փորձաքննությունները։ ԴՆԹ հետազոտության տևողությունը կախված է փորձաքննության բարդությունից  և ներկայացված օբյեկտի առանձնահատկությունից ։ Համեմատական հետազոտության համար պիտանի ԴՆԹ բնութագրերի ստացումը կարևոր նշանակություն ունի  թմրամիջոցների, զենք-զինամթերքի, պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության դեպքերով  հանցագործությունների բացահայտման, դրանց հետ առնչություն ունեցող անձանց շրջանակների լիարժեք պարզման համար. եզրափակում է Անահիտ Մամիկոնյանը։

Back to top button