ԿարևորՀասարակություն

Վարչապետը մասնակցել է «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» միջազգային խորհրդաժողովի բացմանը

Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ այսօր մեկնարկել է «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով երկօրյա միջազգային խորհրդաժողովը: Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հրավերով կազմակերպված միջոցառմանը ներկա էր նաև ԵՀԽ գլխավոր քարտուղար Օլավ Թվեյթը:

Խորհրդաժողովը բացվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տերունական աղոթքով և օրհնությամբ, որից հետո ելույթով հանդես է եկել Հայաստանի վարչապետը: Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունել է ներկաներին և հույս հայտնել, որ խորհրդաժողովը կնպաստի Սիրիայում քաղաքական և միջկրոնական երկխոսության հաստատմանը: Իր խոսքում երկրի վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մենք բոլորս մեծցավենքապրում, երբականատեսենքլինումՄերձավորԱրևելքումև,հատկապես,Սիրիայումտևականժամանակընթացողներքաղաքականճգնաժամին, որը, վերածվելով քաղաքացիական պատերազմի, անմեղ զոհերի ու անդառնալի կորուստների պատճառ դարձավ: Սիրիական ճգնաժամը, որի ընթացքում առկա էին նաև կրոնական ծայրահեղականության դրսևորումներ, քրիստոնեական եկեղեցիների համար ևս ցավալի հետևանք ունեցավ, երբ փորձ էր արվում հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել: Ցանկացած նման փորձ դատապարտելի է, քանի որ մենք համոզված ենք, որ բոլոր կրոնները խաղաղություն են քարոզում:

Հայժողովուրդն իր բազմադարյա պատմության ընթացքում արյան մեծ գնով է վճարել խաղաղության և անկախության համար: Հայաստանի ղեկավարությունը մեծջանքերէ գործադրումղարաբաղյանհիմնախնդիրըխաղաղ և բանակցայինճանապարհով լուծելու ուղղությամբ` հիմնվելով միջազգայնորեն ընդունված սկզբունքների և նորմերի վրա՝ միևնույն ժամանակ հարգելով արցախահայությանազատ և անկախապրելուինքնորոշմանիրավունքը:

Մենքնաևմիժողովուրդենք, որը 20-րդդարասկզբին ենթարկվեց ցեղասպանության և  զրկվեց իր պատմականհայրենիքից՝ԱրևմտյանՀայաստանից: Հայժողովուրդը Հայոցցեղասպանության 100-ամյակի նախաշեմին կրկինվերապրեցայդդառըցավը, երբայստարիգարնանը, Թուրքիայիբացահայտաջակցությամբ,  ծայրահեղականխմբավորումներըգրավեցինՍիրիայիմեծամասամբհայաբնակՔեսաբքաղաքը:

ՎաղըդուքայցելելուեքՀայոց ցեղասպանությանզոհերիհուշահամալիրևաղոթելուեքբյուրավորնահատակներիհամար, ովքեր 20-րդդարասկզբին ցեղասպանության ենթարկվեցինՕսմանյանԹուրքիայիկողմից: Ցեղասպանությանթանգարանումականատեսկլինեքբազմաթիվփաստերի, թեինչպեսՍիրիայիտարածքումմեծ թվով պետականայրեր, այդթվումմահմեդականառաջնորդներ,դեմկանգնեցին թուրքականկառավարությանորոշմանը և պաշտպանեցինհայերին` նրանց ապաստանտրամադրելովՀալեպում, Դամասկոսում, Սիրիայիայլքաղաքներում: Հայ ժողովուրդը դա երբեք չի մոռանա»:

Եզրափակելով խոսքը՝ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Սիրիայում վերջերս տեղիունեցած նախագահականընտրությունները կնպաստեն երկխոսության  ծավալմանը՝ առկա խնդիրները լուծելու և երկիրը վերակառուցելուհամար:  Վարչապետը խորհրդաժողովի մասնակիցներին մաղթել է հաջողություն և արդյունավետ աշխատանք:

Հունիսի 11-12-ն անցկացվող միջազգային խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում ենՄերձավոր Արևելքից, Սիրիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Եվրոպայից և ԱՄՆ-ից քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչներ:Կարծարծվեն «Քաղաքական զարգացումները Սիրիայում և մարդասիրական հեռանկարները», «Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ներկայությունը և վկայությունը Արաբական աշխարհում տեղի ունեցող զարգացումների արդյունքում», «Հայկական համայնքները Մերձավոր Արևելքում ու Սիրիայում և դրանց հեռանկարները» թեմաներին վերաբերող հարցեր:

Back to top button