Բարձր գրականություն

«Հացն ու Գինին․ որսը, խնջույքն ու սննդային կոդերը «Սասնա ծռեր» էպոսում և հայ միջնադարյան գրականության մեջ» մենագրությունը․ «Բարձր գրականություն»

Գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը և գրականագետ, էպոսագետ Հայկ Համբարձումյանը զրուցում են վերջինիս «Հացն ու Գինին․ որսը, խնջույքն ու սննդային կոդերը «Սասնա ծռեր» էպոսում և հայ միջնադարյան գրականության մեջ» մենագրության մասին:

Գրքում հայ միջնադարյան գրականության և «Սասնա ծռեր» դյուցազներգության համեմատական քննությամբ ներկայացվում են էպիկական ու գրական հերոսների սննդի հայթայթման ձևերը և հատկապես որսորդությունը, սննդային նախապատվությունները, հիշատակվող կերակրատեսակների օգտագործման կերպն ու ժամանակը։

Անդրադարձ է կատարվում կերակրատեսակների ու սննդային կոդերի կենցաղային, ծիսական ու գեղարվեստական նշանակությանն ու գործառույթներին։

Back to top button