Գյուղնախարարությունը հորդորում է իրականացնել միջատասպան միջոցառումներ
Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի գրեթե բոլոր համայնքներում, Էջմիածին քաղաքում և հարակից համայնքներում տեղադրված ֆերոմոնային թակարդներում հայտնաբերվել են լոլիկի ցեցի մեծ թվով թիթեռներ, հայտնում են գյուղատնտեսության նախարարությունից։ Այդ կապակցությամբ գերատեսչությունը հորդորում է նշված համայնքների գյուղացիական տնտեսություններին անհապաղ սկսել լոլիկի, տաքդեղի, սմբուկի, կարտոֆիլի ցանքերում ցեցի դեմ քիմիկան պայքարի միջոցառումները:
Խորհուրդ է տրվում պայքարը կազմակերպել, հերթագայության եղանակով, օգտագործելով հետևյալ միջատասպան միջոցներից (ինսեկտիցիդներ) որևէ մեկը`
Ամպլիգո | Բելտ 48% ԽԿ |
Ալֆա ցիպի 10% ԽԷ | Դեցիս Ֆ լյուքս 25% ԽԷ |
Սումի ալֆա 5% ԽԷ | Մատչ 5% ԽԷ |
Կալիպսո 48% ԽԿ | Սպինտոր 24%ԽԿ |
Դանադիմ 40%ԽԷ և այլն |
Ըստ մասնագետների կանխատեսումների` մի քանի օրից հետո անհրաժեշտ կլինի պայքարի միջոցառումներ իրականացնել նաև Արարատի մարզի Արտաշատի, Արարատի և Արմավիրի մարզի Էջմիածնի ու Արմավիրի տարածաշրջանների մնացած համայնքներում: Այդ մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Գյուղացիական տնտեսություններին խորհուրդ է տրվում նշված վնասատուների դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման գործընթացում համագործակցել գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների և նախարարության համակարգի բույսերի պաշտպանության մասնագետների հետ: