Հասարակություն
Կարինե Մինասյանը նշանակվել է նախագահի խորհրդական
Կարինե Մինասյանը նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական: Այս մասին հրամանագիր է ստորագրել Նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարի ստորագրած հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` ո ր ո շ ու մ ե մ. Կարինե Մինասյանին նշանակել Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդական»:
Հիշեցնենք, որ Կարինե Մինասյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում: