Բարձր գրականություն

Եգիպտացի գրող Ադել Քամելի «Կահիրեի հանճարեղ խարդախը» վեպը․ «Բարձր գրականություն»

Գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը և արձակագիր Հասմիկ Կարապետյանը զրուցում են եգիպտացի գրող Ադել Քամելի «Կահիրեի հանճարեղ խարդախը» վեպի մասին։ Այն անգլերենից թարգմանել է Լիլիթ Քալաշյանը։

Ադել Քամելի «Կահիրեի հանճարեղ խարդախը» ժամանակ և սահմաններ չի ճանաչում: Քամելը գրում է 1930- ականների Կահիրեի մասին, որտեղ երիտասարդ հերոսները՝ Խալեդն ու Մալիմը փորձում են իրենց ճանապարհը հարթել աշխարհի քաոսում:

Back to top button