Հասարակություն

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ն մտահոգ է Հալեպում ստեղծված իրավիճակով

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը մտահոգ է Հալեպում ստեղծված իրավիճակով և կապ է պահում Սիրիայի պաշտոնյաների հետ, տեղեկացնում է կաթողիկոսարանի ֆեյսբուքյան էջը։ Վատիկանում գտնվող Արամ Ա-ն զրուցել է Բերիո թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ, ով վեհափառին մանրամասն տեղեկություններ է տվել Հալեպում և, մասնավորաբար, Նոր գյուղ հայաբնակ շրջանում կատարված ռմբակոծությունների մասին։ Վեհափառն հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև միջնորդավորված կապ է հաստատել ընդդիմության ներկայացուցիչների հետ, որպեսզի բոլոր հնարավոր միջոցներով կանխվի հայահոծ շրջանների ռմբակոծումը։ Այսօր Արամ Ա.-ն հանդիպում է ունենալու Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ և անդրադառնալու է Միջին Արևելքի, մասնավորապես` սիրիական ճգնաժամին ու սիրիահայության դժվարություններին, և այդ ուղղությամբ խնդրելու է Պապի միջամտությունը։

Back to top button