ԿարևորՀասարակություն

Շուրջ 400 նոր ծառ՝ «Հաղթանակ» զբոսայգում

Երևանի կանաչապատման աշխատանքները շարունակվում են: Այս անգամ շուրջ 400 նոր ծառ է տնկվել «Հաղթանակ» զբոսայգու անտառի 1 հա տարածքում: «Կանաչապատման և շրջակա միջավայրի պաշտպանության» ՀՈԱԿ-ը այգին համալրել է սոսիներով, կաղնիներով, մրգատու և այլ տարբեր ծառատեսակներով: Ավելի բարեկարգ այգի ունենալու գործում իրենց ներդրումն են ունեցել նաև բնակիչները:

Երևանի անտառային գոտու վերականգնումը շարունակում է մնալ քաղաքի կարևորագույն խնդիրներից մեկը:

Back to top button