ԿարևորՔաղաքական

Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել հայ-ադրբեջանական բանակցությունների համար․ Տոկաև

Ղազախստանը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի ձգտումը՝ կնքելու խաղաղության պայմանագիր։

«Ղազախստանը պատրաստ է առավելագույն օժանդակություն ու իր հարթակը տրամադրել երկու երկրների միջև բանակցությունների համար»,-Երևանում հայտարարել է Ղազախաստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Ըստ նրա՝ իրենց հիմնական նպատակն է մերձեցնել Հայաստանին ու Ադրբեջանին, բացել ճանապարհ՝ խաղաղության ու կայուն զարգացման համար։

«Հայաստանը Ղազախստանի համար շատ կարևոր ու վստահելի գործընկեր է Հարավային Կովկասում: Մեր նպատակներն ու շահերը տարածաշրջանային և միջազգային խաղաղության ու անվտանգության ամրացման տեսանկյունից համընկնում են»,- նշել է նա։

Ղազախստանի նախագահի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններն ապացուցում են, որ շահագրգռված են բարձր մակարդակի վրա պահել հայ-ղազախական հարաբերությունները։

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ բարձր են գնահատում Հայաստանի ձգտումը՝ վերականգնելու տրանսպորտային կապերը Հարավային Կովկասում։

«Ողջունում ենք Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը, որը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ»»,- ընդգծել է Տոկաևը։

Back to top button