ԿարևորՀասարակություն

Լոս Անջելեսի շրջանային վերահսկիչ խորհուրդն Ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր

Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելեսի շրջանային վերահսկիչ խորհուրդը միաձայն հավանություն է տվել 2024 թվականի ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու առաջարկին` ոգեկոչելով ավելի քան 1,5 միլիոն անմեղ կյանք խլած ոճրագործության 109-րդ տարելիցը, հայտնում է Pasadena Now-ն։

Առաջարկը ներկայացվել է Փասադենան ներկայացնող վերահսկիչ Քեթրին Բարգերի կողմից։ Առաջարկի համահեղինակ է նաև վերահսկիչ Հիլդա Սոլիսը:

Back to top button