Մշակույթ

«Ռատատույ» ներկայացման պրեմիերան՝ Վանաձորի դրամատիկական թատրոնում

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել «Ռատատույ» ներկայացման պրեմիերան ըստ Բրեդ Բյորդի սցենարի։ Ներկայացման մեջ մասնակցություն են ունեցել թատրոնի երիտասարդ դերասանները, նաև աշակերտներ և ուսանողներ հանրակրթական դպրոցներից և կրթական այլ հաստատություններից։

Ներկայացումը ֆրանսիական խոհանոցի մեծ սիրահար երիտասարդ առնետ Ռեմիի մասին է, որն իր երազանքներին հասնելու համար անցնում է բազմաթիվ փորձությունների միջով, մինչև որ կարողանում է դառնալ հայտնի խոհարար։

Ինչպես հայտնում են թատրոնից, ատացվել է գունեղ ու հետաքրքիր ներկայացում, որը երկար կմնա Վանաձորի թատրոնի խաղացանկում և կհիացնի թե՛ կրտսեր, թե՛ մեծահասակ հանդիսատեսին։

Ներկայացման ռեժիսորը Ժիրայր Գաբրիելյանն է, բեմականացման հեղինակները՝ Արմինե Բոյաջյանը և Նարեկ Մանուչարյանը, բեմանկարչության և զգեստների հեղինակը՝ Լիլիթ Մխիթարյանը, երաժշտական ձևավորումների և տեխնիկական հնարքների պատասխանատուն՝ Հրանտ Վարդումյանը, լույսի նկարիչներն են Դավիթ Գալստյանն ու Աշոտ Գևորգյանը, դեկորատոր և բուտաֆորիստ՝ Տիգրան Աբգարյանն ու Անահիտ Գևորգյանը։

Back to top button