ԿարևորՄիջազգային

Թայվանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 1038-ի

Թայվանում ուժեղ երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 1038-ի, հայտնում է թայվանական China Times թերթը՝ հղում անելով հրշեջ ծառայությանը։
«9 մարդ զոհվել է, 1038-ը՝ վիրավորվել, 93 մարդ հայտնվել է թակարդում, իսկ 52-ի հետ կապը կորել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նախկինում հաղորդվում էր 1011 տուժածի մասին։

Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է, որ չորեքշաբթի 7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թայվանի արևելյան մասում գտնվող Հուալիեն շրջանի ափերի մոտ։ Երկրաշարժից հետո հետցնցումների թիվը գերազանցել է 160-ը։

Ըստ Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական գործակալության թարմացված տվյալների՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,7 բալ։ Դրան հարջորդել են 6,6 և 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր։ Թայվանում որոշ շենքեր վնասվել են՝ թեքվել են և մասամբ ավերվել։

Վիճակագրության համաձայն՝ Հուալիենի շրջանում ցնցումները տեղի են ունենում ավելի հաճախ, քան կղզու այլ հատվածներում։ 2018 թվականի փետրվարին 6,5 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել էր 16 մարդ, տուժել՝ 285-ը։

Back to top button