Միջազգային

Այսօր Աստամայում կստորագրվի Եվրասիական տնտեսական Միության վերաբերյալ պայմանագիրը

Աստանայում այսօր կկայանա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որը Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի գլխավոր մարմինն է: «Մենք մոտենում ենք վերջնագծին, Աստանայում Եվրասիական տնտեսական Միության վերաբերյալ պայմանագիրը կստորագրվի, որից հետո  փաստաթուղթը կներկայացվի երեք երկրների` Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ազգային խորհրդարաններին և հուսով ենք, որ այն արագ կվավերացվի: Կարծում ենք, որ 2015 թվականի հունվարի 1-ից Եվրասիական միությունը կսկսի գործել», — հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Պայմանագրի ստորագրման նախաշեմին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության պայմանագիրն այնքան էլ չի համապատասխանում Բելառուսի սպասելիքներին: «Ցավոք սրտի  այս պայմանագիրն այն չէ, որի մասին սկզբում հայտարարում էին նախևառաջ մեր ռուսաստանյան գործընկերները»,- Լուկաշենկոյի խոսքն ասված Ղազախստան կատարելիք այցից առաջ հրավիրված խորհրդակցությունում մեջ բերել է «ԲԵԼՏԱ» գործակալությունը: Միաժամանակ Լուկաշենկոն նշել է, որ պայմանագիրը փոխզիջման արդյունք է: Ռիա Նովոստին տեղեկացնում է, որ Աստանայում պետք է քննարկվի նաև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը: «Եվրասիական ինտեգրացիայի մասնակցների ընդլայնման հեռանկարները պետք է քննարկվեն, այդ թվում նաև ստորագրվելիք պայմանագրին Հայաստանի միանալու հարցը: Կքննակվեն նաև հարցեր  Մաքսային միության նորմատիվային բազային Ղրղզստանի  օրենսդրությունը համարեցնելու վերաբերյալ, և կմշակվի «Ճանապարհային քարտեզ»,-ասել է Ուշակովը:

Back to top button