Հասարակություն

Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Նիհաո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Թամանյան փողոց):

Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ սննդի կառույցը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։

Մասնավորապես՝

— սննդի կառույցը կառուցված չէ այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը
և կիրառվեն հիգիենայի պատշաճ մեթոդներ,
— խոհանոցի հատակը, պատերը և առաստաղը վնասված են և չունեն հարթ մակերես,
— աշխատանքային մակերևույթները չեն պահվում նորոգ վիճակում։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

Back to top button