ԿարևորՀասարակություն

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրերի համար նոր դիմում ներկայացնելու կարիք չկա

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվել են փոփոխություններ սոցիալական աջակցության 3 ծրագրերում (միանվագ 100 հազար դրամ, վեցամսյա 40+10 հազար դրամ, ինչպես նաև երկամսյա 50 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառումներ)։

Եթե արդեն իսկ դիմել եք վերոնշյալ ծրագրերին և Ձեր անունով համակարգում առկա է առցանց դիմում, ապա նոր դիմում ներկայացնելու անհրաճեշտություն չկա․ տվյալ դիմումները կվերանայվեն և իրականացված փոփոխությունների շրջանակին համապատասխանելու դեպքում՝ կբավարարվեն՝ հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանից։

Այն անձինք, ովքեր դեռևս չեն դիմել վերոնշյալ ծրագրերին պետք է առցանց դիմում ներկայացնեն մարտի 31-ը ներառյալ՝

  • վեցամսյա 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի դեպքում անհրաժեշտ է մուտք գործել https://rent.socservice.am հղմամբ,
  • երկամսյա 50,000 դրամ ծրագրի դեպքում՝ https://50.socservice.am հղմամբ։
Back to top button