ԿարևորՀասարակություն

Դեսպան Ավետիսյանը Մադրիդի համալսարանում ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում ՀՀ տեսլականը

Դեսպան Սոս Ավետիսյանը դասախոսությամբ է հանդես եկել Մադրիդի Ֆրանսիսկո դե Վիտորիա համալսարանի ուսանողների և դասախոսական անձնակազմի համար։ Դասախոսությանը ներկա է գտնվել համալսարանի տարբեր ֆակուլտետները ներկայացնող ավելի քան 120 ունկնդիր։

Դեսպանն իր խոսքում անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պատմությանը, տարածաշրջանային վերջին զարգացումներին, անվտանգային մարտահրավերներին, Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչության էթնիկ զտմանը և զանգվածային բռնի տեղահանմանը, Հայաստան-Ադրբեջան սահմանային անկայունությանը, ներկայացրել է տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության հաստատման հարցում ՀՀ տեսլականը և ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Դասախոսության ավարտին դեսպան Ավետիսյանը պատասխանել է ներկաների հարցերին:

Կարդացեք նաև

Back to top button