ԿարևորՔաղաքական

Հունաստանի պաշտպանության նախարարն այսօր կժամանի Հայաստան

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասն այսօր պաշտոնական այցով կժամանի Հայաստան, որտեղ կհանդիպի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։

Սա կլինի երկրորդ հանդիպումը՝ 14/12/2023-ին Աթենքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ կայացած հանդիպումից հետո։

Այցի ընթացքում կքննարկվեն Հունաստանի և Հայաստանի միջև պաշտպանական համագործակցության հետագա ամրապնդումը, ինչպես նաև անվտանգության և պաշտպանության ոլորտում զարգացումները տարածաշրջանում։

Նաև Երևան այցի շրջանակներում նրան կընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կհանդիպի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ և ծաղկեպսակ կզետեղի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում։

Back to top button