ԿարևորՄշակույթ

Գյումրիում ներկայացվել է պարսկական քնարերգության մեծագույն վարպետներից մեկի՝ Հաֆեզի ժողովածուն

Մարտի 2-ին Գյումրու Բեռլին ԱՐՏ հոթելում հանրությանն է ներկայացվել պարսկական քնարերգության մեծագույն վարպետներից մեկի՝ Հաֆեզի ընդգրկուն ժողովածուն, որն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում։

Օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը, Գյումրիում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվո հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանը, գրական ու մշակութային ոլորտի ներկայացուցիչներ, հյուրեր:

Գրքում տեղ գտած շուրջ 300 գազելներներից շատերը և քառյակները հայերեն թարգմանվել են առաջին անգամ։ Գրքի թարգմանիչը՝ Ժորժ Աբրահամյանն է։

Ըստ հաֆեզագետների՝ պարսից պոեզիայի 1200 տարվա պատմության ընթացքում չի եղել այնպիսի բանաստեղծ, ինչպիսին Հաֆեզն է, որի գրիչն իմաստային առումով այդքան բազմազան լինի: Նա այսօր էլ շարունակում է մնալ ամենաընթերցվող և արդիական հեղինակներից մեկը ողջ Արևելքում։

Back to top button