ԿարևորՄիջազգային

102 տարեկանում մահացել է դիզայներ Այրիս Ափֆելը

102 տարեկան հասակում մահացել է տեքստիլի և ինտերիերի դիզայներ և ամերիկյան նորաձևության աստղ Այրիս Ափֆելը, The New York Times-ին հայտնել է նրա ներկայացուցիչ Ստյու Լոզերը։

Ափֆելը մահացել է ուրբաթ օրը՝ մարտի 1-ին, Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում գտնվող իր տանը:

Այրիսը ծնվել է 1921 թվականի օգոստոսի 29-ին, Քուինսում, Նյու Յորք, Սամուել Բուրելի ընտանիքում, ով ուներ ապակիների և հայելիների խանութ, և ռուսաստանցի Սադիի ընտանիքում, որն ուներ նորաձևության աքսեսուարներ վաճառող բուտիկ: Այրիսը սովորել է Նյու Յորքի համալսարանում, որտեղ սովորել է արվեստի պատմություն, Վիսկոնսինի համալսարանում` արվեստ:

1948 թվականին նա ամուսնացել է գովազդային գծով ղեկավար Կարլ Ափֆելի հետ։ Նրանք միասին ապրել են 67 տարի և երեխաներ չեն ունեցել։ Կարլ Ափֆելը մահացել է 2015 թվականին 100 տարեկանում։

Back to top button