ԿարևորՀասարակություն

Կիպրոսի կառավարությունը կհոգա Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար 10 ջերմոցի կառուցման ծախսերը

Հայաստանի Իմ Քայլ բարեգործական հիմնադրամը նախաձեռնել է 40 ջերմոցների կառուցում Արցախի վերջին պատերազմի արդյունքում բռնի տեղահանված ընտանիքների՝ գյուղական համայնքներում սեփականություն հանդիսացող հողամասերի վրա, որտեղ վերջիններս հաստատված են ներկայումս։ Ծրագրից պիտի օգտվեն նաև շրջանների բնակիչները։

Յուաքանչյուր ջերմոցի համար գինը կազմում է 17,300 եվրո, ընդհանուր՝ շուրջ 700,000 եվրո արժողությամբ։

Այս նպատակի համար կատարված նվիրաբերության կոչին ընդառաջ՝ Կիպրահայ Համայնքի Պետական Ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանի ջանքերի շնորհիվ Կիպրոսի Կառավարությունը հնարավորություն ստեղծեց հոգալու 10 ջերմոցների կառուցման ծախսերը։

Հունաստանում ՀՀ դեսպանությունն իր երախտագիտությունն է հայտնում Կիպրոսի Հանրապետության կողմից Կիպրոս-Հայաստան սերտ հարաբերություններում ցուցաբերած հետևողական աջակցության համար։

Back to top button