ԿարևորՏնտեսական

Քննարկվել են ՓՄՁ զարգացման խոչընդոտներն ու դրանց լուծման ճանապարհային քարտեզը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) ՓՄՁ քաղաքականության համաթիվ 2024-ի պաշտոնական մեկնարկի միջոցառմանը։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

Ռաֆայել Գևորգյանը կարևորել է ՓՄՁ ճկունությունն ու դիմակայունությունը կայուն տնտեսական առաջընթաց ապահովելու համատեքստում։

Միջոցառմանը մասնակցել են պետական, մասնավոր և կրթական հատվածների մի շարք ներկայացուցիչներ։

Պանելային քննարկումների հիմնական թեմաներն են եղել ՓՄՁ զարգացման խոչընդոտներն ու դրանց լուծման ճանապարհային քարտեզը։

Back to top button