ԿարևորՀասարակություն

Ռուսաստան մուտքի իրավունքից զրկված 180 հազար ՀՀ քաղաքացիների հարցը կքննարկվի վաղը

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Ռուսաստանի Դաշնության տարածքում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության մասին» համաձայնագրի դրույթների իրագործման նպատակով ստեղծված ռուս- հայկական աշխատանքային խմբի վաղը նախատեսված նիստի ընթացքում կքննարկվեն ոչ միայն աշխատանքային միգրացիային առնչվող, այլև Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայության կողմից ստեղծված տեղեկատվական ռեսուրսի վերաբերյալ հարցեր, ուր այցելելով օտարերկրյա քաղաքացիները կարող են պարզել` արդյոք իրենց մուտքը ՌԴ տարածք արգելված է, թե ոչ, ինչպես նաև ՌԴ-ի տարածք մուտք գործելու արգելք ունեցող ՀՀ քաղաքացիների վերաբերող հարցեր, հայտնում են Հայաստանի  միգրացիոն պետական ծառայությունից։

Ռուս- հայկական աշխատանքային խումբն ստեղծվել է 2010թվականին։ Հայկական կողմից աշխատանքային խումբը ղեկավարում է Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, ռուսական կողմից՝ Դաշնային միգրացիոն ծառայության պետի տեղակալ Անատոլի Կուզնեցովը:

Աշխատանքային խմբի կազմում ներգրավված են երկու երկրների միգրացիոն հարցերով զբաղվող գերատեսչությունների, արտաքին գործերի, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության, առողջապահության նախարարությունների, ոստիկանության   և ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները:

Մինչ այժմ տեղի է ունեցել աշխատանքային խմբի 3 նիստ, որոնց ընթացքում քննարկվել են աշխատանքային միգրացիայի, միգրացիոն հոսքերի վերաբերյալ վիճակագրական տվյալների և այլ հարցեր:

Back to top button