ԿարևորՀասարակություն

Մատենադարանի տնօրենն ու ԱՄԷ դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները գիտահետազոտական ոլորտում

Մատենադարան է այցելել Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մոհամմեդ Շարիֆ Աբդուլլա Ալմուլլան

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և դեսպան Նարիման Ալմուլլան քննարկել են համագործակցության հեռանկարները, մասնավորաբար՝ համատեղ ցուցահանդեսների կազմակերպման, ծրագրերի իրականացման, գիտահետազոտական, թվայնացման և վերականգնման ոլորտներում:

Այցի ավարտին դեսպանը շրջել է Մատենադարանի գիտական բաժիններում և թանգարանում:

Back to top button