ԿարևորՀասարակություն

Երևանի քաղաքի ամենահին քարայրերից մեկը

Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տեսանյութ, որը պատմում է քաղաքի ամենահին քարայրներից մեկի մասին։

Հրադան գետի ափին հայտնաբերվել են տասնյակ քարանձավներ, որոնք բնակեցված են եղել մարդկության պատմության ամենավաղ շրջանից՝ վաղ հին քարի դարից։

Այստեղից հայտնաբերվել է ավելի քան 20 հազար բազմատեսակ աշխատանքային գործիք՝ պատրաստված վանակատից, կայծքարից, բազալտից և հասպիսից։ Հայտնաբերվել է նաև քարայրի բնակչի` համեմատաբար լավ պահպանված կմախքը: Հնագիտական նյութերը պահպանվում են Երևան քաղաքի պատմության թանգարանում:

Կարդացեք նաև
Close
Back to top button