ԿարևորՄշակույթ

Կցուցադրվեն Շառլ Ազնավուրի հուշարձանի նախագծերի հայտերը

Հայազգի մեծանուն երգիչ, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի 100-ին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանը 03.11.23թ.-ին հայտարարել էր հուշարձանի նախագծի ներկայացման մրցույթ, որի վերջնաժամկետն էր ս/թ փետրվարի 25-ը:

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, ընդհանուր առմամբ ստացվել է 60-ից ավելի հայտ, իսկ ներկայացված մանրակերտերի տարբերակները գերազանցում են 100-ը: Մրցույթին մասնակցել են նաև արտերկրից:

Փետրվարի 29-ին՝ ժամը 15:30-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա հայտերի ցուցադրությունը, որին կմասնակցեն մրցութային հանձնաժողովի անդամները: Տարբերակները ներկայացվելու են անանուն եղանակով: Հանձնաժողովի նիստի արդյունքում կամփոփվի մրցույթի արդյունքները:

Հանձնաժողովի կազմում են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Շառլ Ազնավուրի ընտանիքի անդամենը, ոլորտի մասնագետներ՝ նկարիչներ, քանդակագործներ, ճարտարապետներ և այլք:

Back to top button