ԿարևորՀասարակություն

Անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկներն այսուհետ կլրացվեն էլեկտրոնային եղանակով

Այսուհետ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով. Բջջային նոր հավելվածը հնարավորություն կտա ներբեռնել բուժառուի տվյալները մեկ ընդհանուր համակարգում:

Բուժանձնակազմին կտրամադրվեն պլանշետներ: Կարգավարը «1-03» հեռախոսահամարին կանչը ստանալով՝ տվյալները էլեկտրոնային եղանակով կփոխանցի սպասարկող խմբին:
Նոր համակարգով ոչ միայն փոխանցվելու են բուժառուի տվյալները, այլ նաև գրանցվելու է կանչի հրատապությունը, դրանով իսկ բարձրացնելով սպասարկման որակն ու արագ արձագանքման հնարավորությունները:  

Հավելվածը հնարավորություն է ընձեռում  նաև վճարովի ծառայությունների դեպքում տեղում կատարել գումարի փոխանցումը: 

Նոր համակարգը կներդրվի մարտի 1-ից: 

Back to top button