ԿարևորՀասարակություն
Մարտի 1-ից շտապօգնության սպասարկող անձնակազմերը տվյալները կլրացնեն պլանշետային համակարգիչներում
Փետրվարի 28-ին, ժամը 10:00-ին «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում կներկայացվի շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները էլեկտրոնային եղանակով՝ բջջային հավելվածի միջոցով փոխարինելու ծրագիրը:
Մարտի 1-ից սպասարկող անձնակազմերը ունենալու են պլանշետային համակարգիչներ, որոնցում կգրանցվեն կանչի հետ կապված բոլոր տվյալները:
Հավելվածը հնարավորություն է ընձեռում նաև վճարովի ծառայությունների դեպքում տեղում կատարել գումարի փոխանցում և, նախկինի համեմատ, գործողությունն այլևս չի իրականացվի վճարային տերմինալների միջոցով: