ԿարևորՄիջազգային

ՌԴ վարչապետը Armtab և Armphone ունի

Արտասահմանյան ապրաքատեսակներից հրաժարվելը «մեր ճանապարհը» չէ,  «Կոմսոմոլսկայա պրավդայի»  հետ զրույցում ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, հավելելով որ չի պատրաստվում հրաժարվել ամերիկյան Apple -ի արտադրանքից՝ ԱՄՆ -ի հետ Ռուսաստանի հետ սրված հարաբերությունների պատճառով: «Կարծում եմ, որ ո՛չ մենք, ո՛չ ամերիկացիները և ո՛չ էլ եվրոպացիները չպետք է հրաժարվենք որևէ բանից: Վնասել ամերիկացիներին, հրաժարվելով նրանց արտադրանքից, ծիծաղելի է: Բացի այդ, հրաժարվելու դեպքում պետք է ապրանք ներմուծել Հյուսիսային Կորեայից, որին այդքան էլ կողմ չեմ», — ասել է Մեդվեդևը:

Ի դեպ, ՌԴ վարչապետը հայտնել է, որ իր հայ գործընկերները հայկական արտադրության Armtab և Armphone են նվիրել, եւ նշել, որ դրանք իր գրասենյակում չեն: ՌԴ վարչապետն ասել է նաև, որ աշխատանքի ընթացքում օգտագործում է երկու պլանշետ, ի դեպ, նա հերքել է լուրերը, որ աշխատանքային պլանշետերում կան խաղեր:

Back to top button