ԿարևորՀասարակություն

14,95 միլիոն եվրո աջակցություն՝ «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի համար (ITTD)» ծրագրի շրջանակում

Փետրվարի 23-ին Երևանում կայացել է «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի համար (ITTD)» ծրագրի ամփոփիչ միջոցառումը:

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպը, GIZ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։

Ծրագրի շրջանակում 14,95 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով 150 ձեռնարկություններ և ընկերություններ ստացել են տեխնիկական և ֆինանսական աջակցություն, 126 գործընկեր ստացել է դրամաշնորհ:

Back to top button