ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Խախտումներ կան, իրավապահների միջամտության կարիքը՝ ոչ․ ներկայացվել են ՆԳՆ-ի 2023թ․ հաշվեքննության արդյունքները

Պետությանը պատճառվե՞լ է վնաս, թե՞ ոչ։ ՆԳՆ-ում կարծում են՝ ոչ, հաշվեքննիչ պալատում հակառակն են պնդում։ Հաշվեքննիչ պալատը ուսումնասիրել է ՆԳՆ 2023-ի ինն ամիսների աշխատանքը։ Հիմնական նդիրները կապված են գնումների ոլորտի, մասնավորապես տեխնիկական բնութագրերի ու ձեռք բերվող ապրանքների անհամապատասխանության հետ։ Քննարկմանը ներկա ներքին գործերի նախարարը հստակեցրել է՝  անցած ստուգումների արդյունքում չորս գործ են ուղարկել նախաքննության, չորսի քրեական վարույթն էլ կարճվել է։

Ջրային պարեկների ու պարեկային ծառայության աշխատակիցների համար ձեռք բերված մեքենաներն ու պլանշետները խնդիրներ են առաջացրել ՆԳՆ-ի համար։ Հաշվեքննիչ պալատը ուսումնասիրել է  նախարարության՝ 2023-ի ինն ամիսներին կատարած աշխատանքները և գնումների գործընթացում խնդիրներ հայտնաբերել։ Դրանք հիմնականում ձևակերպումների, ստանդարտների բնութագրումների մեջ են։

Օրինակ՝ ջրային պարեկների համար ձեռք բերված պլանշետները պետք է 30 րոպե մնան ջրի տակ, բայց «Գնումների մասին» օրենքով նման ձևակերպում չկա՝ տեխբնութագրում գրելիս ստանդարտը՝ «ոչ պակաս 30 րոպե պետք է դիմանա»՝ պարզաբանում են նախարարությում։ Մեքենաերի լուսաթափանցելիությունը չափող սարքերի տեխբնութագրում նույնպես խնդիրներ են եղել։ Վեց ընկերություն չորս տիպի ապրանանիշով է մասնակցել մրցույթին։ Նախարարությունում կարծում են, որ գնումները նորմալ են կազմակերպել։

Մոտ մեկ ժամ հաշվեքննիչ պալատի, գերատեսչության անդամներն ու խորհրդարանականները փորձում էին տեխբնութագրման հետ կապված խնդիրները հասկանալ։ Ի վերջո, նախ՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հաննաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը արձագանքեց․

«Ինքը շատ լավ օրենք է, բայց կայացած համակարգերով պետության համար։ Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Գնումների հետ կապված իրավական մասով զբաղվող մասնագետները պետք էանընդհատ աշխատեն, որպեսզի մեկ տարի հետ չգանք, նորից ասենք՝ մեզ մոտ անցյալ տարվա պրոբլեմը մնացել է, խնդիրը չշտկեցինք, որը բարձրաձայնվեց»։

Խախտումներում կա՞ արդյոք հանցակազմ, թե՞ ոչ․ եթե կա, դիմենք իրավապահ մարմիններին՝ մոտ մեկ ժամ լսելով քննարկումն, արձագանքեց ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, դիմելով Վերաքննիչ պալատի նախագահին։

«Եթե այս բոլոր խախտումները ասում եք, ի՞նչ ենք անում այդ խախտումների հետ, տանք իրավապահ մարմիններին հասկանանք՝ կա՞ հանցակազմ։ Հիմա եկել եք այստեղ ասում եք։ Իսկ դուք գիտե ՞ք, որ անցած ստուգումների արդյունքում չորս գործ ենք ուղարկել նախաքննության, չորսի քրեական վարույթն էլ կարճվել են»։

Ատոմ Ջանջուղազյանն ասում է, որ օրենքը իրենց տվել է հնարավորություն, բայց սա այդ դեպքը չէ։ Կարիքը չեն տեսնում։

Կասկածի դեպքում ծառայողական քննություն կանցկացվի՝ ասաց նախարարը։ Խորհրդարանականները կարծում են, որ «Գնումերի մասին» օրենքը լավն է, բայց զարգացած երկրի համար։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Ատոմ Ջանջուղազյանին հիշեցնում է․

«Դուք եղել եք մեր ֆինանսների նախարարը։ «Գնումների մասին» օրենքի ուսումնասիրելու, փոփոխելու, հարմարացնելու, դա պետք է ֆինանսների նախարարության առաջնորդությունը, պետք է ֆինանսների նախարարությանը լինի։ Մենք շատ լավ օրենք ունենք, բայց այդ օրենքի ձեռքը պետք է գերի չլինեն, այն պետք է շատ ավելի ճկունություն ցուցաբերի։ Մեզ հուշեք»։

Ատոմ Ջանջուղազյանը համամիտ է բոլոր կարծքիների հետ։ Նկատում է՝ գնումների մասին օրենսդրությունը պարբերաբար վերանայվել է, վերանայումների հիմքում կուտակված վիճակագրությունն է՝ գործող կարգավորումների ու դրանց կիրառման հետ կապված խնդիրները․

«Արդարացի արձանագրում էր, որ ունենք լավ գնումների կարգավորումներ։ Միգուցե կարողությունները դրան համապատասխանեցնելու։ Կարգավորումները ավելի առաջանցիկ են, քան մեր կարողություններն են»։

Ամփոփելով, խորհրդարանականներն առաջարկեցին ընդունել դիտարկումները։ Հնարավորության դեպքում դրանք ավելի լավացնել։

Կարդացեք նաև
Close
Back to top button