ԿարևորՔաղաքական

ՀԱՊԿ-ից դուրս գալու Հայաստանի դիրքորոշման հարցում դեռ հստակություն չկա․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու Հայաստանի դիրքորոշման հարցում դեռ հստակություն չկա։

«Ոչ, դեռ չի հայտնվել։ Այստեղ մենք բավականին հաճախակի շփումներ ունենք հայ գործընկերների հետ ։ Իհարկե, մենք կպարզաբանենք: Եթե ելնենք համապատասխան փաստաթղթերից, ապա ՀԱՊԿ-ի առումով նման ռեժիմ գոյություն չունի ։ Շփվենք, կպարզենք», — ասել Է Պեսկովը ։

France 24-ին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)։

«Ես գնահատում եմ, որ ՀԱՊԿ-ն չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, մասնավորապես 2021 թվականին, 2022 թվականին, և դա չէր կարող անցնել առանց հետևանքների։ Եվ հետևանքն էլ այն է, որ մենք գործնականում, ըստ էության, սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում»,- հայտարարել էր Փաշինյանը։

Back to top button