Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն X-ի իր էջում անդրադարձել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, կատարած իր այցին։
«Այսօր Հայաստանում խաղաղությունը պաշտպանել նշանակում է նաև հարգանքի տուրք մատուցելու պարտք իրագործել Հայաստանի այն երեխաների հիշատակին, որոնք լքել են իրենց երկիրը՝ միանալու Ֆրանսիային և պաշտպանելու այն»,-գրել է նա։