ԿարևորՀասարակություն

Միրզոյանը ցավակցություն է հայտնել իսպանական Վալենսիայում հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայի Վալենսիա քաղաքում հրդեհի հետևանքով  զոհվածների ընտանիքներին: Նա ցավակցական գրառում է կատարել X-ի իր էջում:

«Խորին ցավակցությունս եմ հայտնում Իսպանիայի Վալենսիա քաղաքում տեղի ունեցած մահացու հրդեհի զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին»,- նշել է Միրզոյանը:

Իսպանիայի Վալենսիա քաղաքի բարձրահարկ բազմաբնակարան շենքերից մեկում փետրվարի 22-ի երեկոյան խոշոր հրդեհ է բռնկվել, որը հրշեջներին հաջողվել է մարել հաջորդ օրն առավոտյան:

Հրդեհը բռնկվել է 14-հարկանի շենքում, որն ուներ մոտ 450 բնակիչ, այնուհետև տարածվել է հարևան շենքում։

Ըստ լրատվամիջոցների՝ հրդեհի արագ տարածման պատճառը շենքի երեսպատման համար օգտագործված դյուրավառ նյութերն են։

Տեղի ոստիկանության տվյալներով՝ հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի:

Back to top button