ԿարևորՍպորտ

Արթուր Դավթյանը մարմնամարզության աշխարհի գավաթի երկրորդ փուլում դուրս եկավ եզրափակիչ

Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դուրս է եկել հենացատկի մրցման եզրափակիչ փուլ։ Երկրորդ փուլն անցկացվում է Գերմանիայի Կոտբուս քաղաքում։

Աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում օղակների վարժության եզրափակիչ դուրս են եկել նաև Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը։ Նժույգ–թափեր վարժությունում էլ որակավորման փուլն անցել է Գագիկ Խաչիկյանը։

Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

Back to top button