Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դուրս է եկել հենացատկի մրցման եզրափակիչ փուլ։ Երկրորդ փուլն անցկացվում է Գերմանիայի Կոտբուս քաղաքում։
Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուի գլխավորած պատվիրակության` Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի ուղեկցությամբ փետրվարի 23-ին «Ինժեներական քաղաք» են այցելել պատվիրակության ռազմարդյունաբերական ոլորտի ընկերությունների ներկայացուցիչները։
Ֆրանսիա կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված կարճ հարցազրույցում, որը տևել է 12 րոպե, արել է մի քանի առանցքային արձանագրումներ: ՀԱՊԿ-ին առնչվող հայտարարություններին արդեն արձագանքել են կառույցից: Փաշինյանը խոսել է նաև Ադրբեջանի հետ բանակցությունների, խաղաղության պայմանագրի և պատերազմի իրական վտանգի մասին:
Մայրաքաղաքում շահագործման է հանձնվել 64 համարի երթուղին: Այն Նոր Նորքի 8-րդ զանգվածը կկապի Էրեբունի վարչական շրջանին՝ մինչև «Սասունցի Դավիթ» կայարան:
Եթե Հայաստանը հակաօդային պաշտպանության սարքերի կարիք ունենա՝ կարճ, միջին և այլ երկարության հրթիռները նույնպես կդրվեն ձեր տրամադրության տակ։ Այսօր այսպիսի հայտարարություն է արել Ֆրանսիայի պաշտպանության նախարարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Սեբաստիան Լըկորնյուի խոսքով՝ եթե Հայաստանը սպառնալիքի տակ չլիներ, Ֆրանսիայի հետ նման ռազմական համագործակցություն չէր լինի։ Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ «Բաստիոն» զրահամեքենաների խմբաքանակը ևս շուտով կգա Հայաստան։ Գիշերային հեռադիտակների մի մասն արդեն փոխանցվել է։ Ասուլիսից առաջ երկու երկրների պաշտոնյաները մի շարք փաստաթղթեր են ստորագրել։ Սուրեն Պապիկյանի խոսքով՝ անկախ խաղաղության պայմանագրի ստորագրումից, Հայաստանի զինված ուժերը շարունակելու են պաշտպանական զենք, զինամթերք գնել։ Նախարարները նաև նշել են, որ չեն կարծում, թե հայ-ֆրանսիական պաշտպանական համագործակցությունն ու համատեղ ջանքերը պետք է մտահոգեն որևէ մեկին, քանի որ դրանք բացառապես ուղղված են հարավկովկասյան տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամրապնդման գործում ՀՀ զինված ուժերի պաշտպանական կարողությունների զարգացմանը:
Արդեն մի քանի ժամ է քաղաքացիներ պայքարում են իրենց մեքենայի վրա ամենատարբերվող պետհամարանիշն ունենալու համար։ Այսօր փետրվարի 23-ին մեկնարկել է հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող՝ 0-ների կոմբինացիայով համարանիշների առաջին աճուրդը։ Ներքին գործերի նախարարությունը դեռ ամիսներ առաջ էր հայտարարել՝ պահանջարկը հաշվի առնելով՝ որոշել են գործածության մեջ դնել մեքենայի պետհամարանիշների նոր խմբաքանակ ու վաճառել դրանք աճուրդով։ ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում պատմում է՝ քաղաքացիների օնլայն քվեարկության ու համակարգի միջոցով են ընտրվել այն մարանիշները, որոնք աճուրդի կդրվեն հենց առաջին փուլով։
Նախորդ տարվա դեկտեմբերի 1-ից վարձակալության տրված տան համար քաղաքացիները պարտադիր եկամտահարկ են վճարում։ Որոշման ընդունումից 3 ամիս անց ՊԵԿ-ն այն հաջողված է համարում։ Սակայն լինում են նաև այնպիսի դեպքեր, երբ քաղաքացիները շրջանցում են օրենքը։ Կոմիտեից հիշեցնում են՝ շուտով կսկսվեն ստուգումները։
Հայաստանում կներդրվի արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգ։ Չորսամյա ծրագրով նախատեսվում է օրենսդրական կարգավորում, աղբի տեսակավորված հավաքում, համապատասխան գույքի ու մեքենամեխանիզմների ձեռքբերում, վերամշակման ենթակա թափոնների մշակմանն աջակցություն: Նախատեսվող փոփոխությամբ Հայաստանում ապրանք արտադրող կամ ներմուծող ընկերությունները կպարտավորվեն տարանջատել թափոնը, հավաքագրել այն, այնուհետև տեղափոխել վերամշակող կենտրոն կամ կազմակերպություն։
2024 թվականի փետրվարի 18-ին Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի հայ համայնքը պաշտոնապես դատական հայց է ներկայացրել՝ անվավեր ճանաչելու հայոց պատրիարքարանի և իսրաելական Xana Capital-ի միջև կնքված վարձակալությունը, հայտնում են «Թաթոյան» հիմնադրամից։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 23-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամները` ղեկավար Վլադիմիր Վարդանյանի գլխավորությամբ: