ԿարևորՄշակույթ

Համո Բեկնազարյանի «Տունը հրաբխի վրա» ֆիլմը ցուցադրվում է Բրյուսելում

Համո Բեկնազարյանի ստեղծագործական ժառանգությանը նվիրված ցուցադրություն կլինի Բրյուսելի Սինեմատեկում: Ինչպես հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից, փետրվարի 22-ին, ժամը 18:00-ին և փետրվարի 29-ին, ժամը 20:00-ին կցուցադրվեի Համո Բեկնազարյան «Տունը հրաբխի վրա» (1928թ) ֆիլմը։

Պատմա-հեղափոխական ֆիլմը ստեղծվել է իրական պատմության հիմքի վրա․նավթահանքային վայրերից մեկում՝ գազերով լի հողակտորի վրա, բանվորների համար կառուցվող տան պատմությունն է։ Այս պատմությունը ունենում է ողբերգական զարգացում։ Ընդերքից դուրս հորդող գազերից մեծ հրդեհ է բռնկվում։ Այրվում է տունը, մեծ թվով բանվորներ, կանայք ու երեխաներ դառնում են սահմռկեցուցիչ կրակի զոհ։ Հայ կինոյի արտադրած այս ֆիլմը յուրահատուկ երևույթ է, այդ շրջանի սովետական կինոարվեստում։

Ֆիլմի սցենարը գրում են Հ․ Բեկնազարյանն ու Պ․ Ֆոլյանը, իսկ կինոնկարի ռեժիսորական աշխատանքը հանձնարարվում է Համո Բեկնազարյանին։ «Տունը հրաբխի վրա» ֆիլմը դարձավ շնորհալի կինոդերասանուհի Տատյանա Մախմուրյանի (Մարո) դեբյուտը։ Կինոնկարում խաղացել են Հրաչյա Ներսիսյանը (Պետրոս), Տիգրան Այվազյանը (Ղուկասյան), Միքայել Գարագաշը (կառավարիչ) և այլք։

Back to top button