ԿարևորՔաղաքական

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն առաջիկայում կայցելի Հայաստան, այդ մասին նախարարը հայտնել է է RTL ռադիոկայանի եթերում։

«Մեր պարտականությունն է օգնել Հայաստանին՝ ապահովել տարածքային ամբողջականությունն ու պաշտպանունակությունը: Շուտով Հայաստան կմեկնեմ՝ խորհրդարանականների և արդյունաբերողների մեծ պատվիրակությամբ»,- ասել է նախարարը։

«Ֆրանսիան ռազմական տեխնիկա է մատակարարում Հայաստանին՝ բարեկամ երկրին, զուտ պաշտպանական նպատակով»,– նշել է նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկօրյա աշխատանքային այցով Ֆրանսիա էր մեկնել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` մասնակցելու Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի աճյունի վերահուղարկավորմանը։

Back to top button