ԿարևորՀասարակություն

Դավթաշենում 4000-5000քմ բակային տարածք ազատվել է ապօրինի կառույցներից

Կառույցներ, ավտոտնակներ, ցանկապատված և առանձնացված  տարածքներ. Մայրաքաղաքի բակերը շարունակում են մաքրվել ապօրինի զավթված տարածքներից ու բարեկարգվում են: 
Ապամոնտաժման և իրականացվող այլ աշխատանքների մասին բնակիչները նախապես տեղեկացվում են, հարկ եղած դեպքում տրվում է ժամանակ՝ անձնական գույքը տարածքից հեռացնելու համար:
Նախաձեռնությունը միտված է կանաչ տարածքների վերականգնմանն ու ընդլայնմանը, բակերի բարեկարգմանն ու երեխաների համար նախատեսված խաղահրապարակների ստեղծմանը: 
Դավթաշեն վարչական շրջանում ընթացիկ տարում արդեն իսկ 4000-5000քմ բակային  տարածք է ազատվել ապօրինի կառույցներից:

Back to top button