ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Ավելի բարձր, քան Վրաստանում․ Հայաստանի ՀՆԱ-ն 2023-ին աճել է

2023-ին մեկ շնչին ընկող ՀՆԱ-ն Հայաստանում կազմել է 8168 դոլար, իսկ Վրաստանում՝ 8170 դոլար։ Փորձագիտական դաշտում, համեմատելով 2023թ Հայաստանի ու Վրաստանի տնտեսական ցուցանիշները, արձանագրում են՝ Հայաստանը էականորեն դիրքերը տնտեսական աճի ցուցիչում բարելավել է։

Այս պահին դեռ հստակ գնահատական չկա, թե Հայաստան այցելած ռուս ռելոկանտները որքանով են նպաստել տնտեսական աճին։ Բայց հստակ է, որ տեմպը նվազում է, 2024-ին ավելի քիչ կլինի։ Միաժամանակ նկատելի է, որ Հնդկաստանից տեղափոխված աշխատուժը գնալով ավելի շոշափելի է դառնում աշխատուժի շուկայում։

Առևտուր (8.7տոկոս տնտեսական աճին նպաստել է 2․9 տոկոսային կետով), ՏՏ ( 1․7 տոկոսային կետ) և շինարարություն (1․1տոկոսային կետ )․ 2023-ին տնտեսական աճին ամենաշատը այս ոլորտներն են նպաստել։ ՀՆԱ-ի աճը անցյալ տարի 7․9 տոկոս է կազմել։ ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանն արձանագրում է․

«ՀՆԱ-ի 8․7 տոկոս աճը Հայաստանի նման երկրի համար վատ ցուցանիշ չէ։ Վրաստանն էլ Հայաստանի նման պայմաններում է գործում, բայց արձանագրել են՝ 7․5 տոկոս աճ։ Հայաստանն ու Վրաստանը նույն  արտաքին գործոններն ունեն, ուստի Հայաստանի տնտեսական աճը դրական է համարվում»։

Հայկազ Ֆանյանն ընդգծում է՝ 2022-ի արտաքին դրական ազդակները պահպանվել են նաև 2023-ին։ Առևտրի ոլորտի տնտեսական աճին ավելի շատ նպաստել է վերաարտահանումը։ 2023-ի առաջին ութ ամսում հատկապես մեծ էր ավտոմեքենաների ռեէքսպորտը՝ ասում է տնտեսագետը, նշելով, որ հետագայում խստացումներ իհարկե եղել են։ Հակառակ հոսքը նույնպես դիտվում է ՝ ՌԴ-ից որոշակի ապրանքներ են բերվում Հայաստան, դրանց մի մասը վերամշակվում է, մյուսները՝ ոչ, բայց արտահանվում են։ Վերջին ամիսներին հատկապես մշակող արդյունաբերության ոլորտի թողարկումը, պայմանավորված ոսկերչական իրերի արտադրանքի ծավալի աճով, մեծ է, ստեղծած ավելացված արժեքը՝ փոքր։

Այս պահին դեռ հստակ գնահատական չկա, թե Հայաստանում գործող ռուս ռելոկանտները որքանով են նպաստել տնտեսական աճին։ Բայց հստակ է, որ աճի տեմպը նվազում է, 2024-ին այն ավելի քիչ կլինի։ Միաժամանակ նկատելի է, որ Հնդկաստանից տեղափոխված աշխատուժը գնալով ավելի շոշափելի է դառնում աշխատուժի շուկայում։ Բայց Հայաստանի գործազրկությունն առանձնահատկություն ունի․

«Հայաստանում գործազրկությունը ունի կառուցվածքային բնույթ։ Կան ոլորտներ, որտեղ ռեալ մասնագետների մեծ պահանջարկ կա, բայց միևնույն ժամանակ տնտեսությունում կա աշխատուժի առաջարկ, որը չի համապատասխանում որակական կողմերին։

ACSES վերլուծական կենտրոնի տնօրենը  Հայաստանի տնտեսության ընդհանուր վիճակը ավելի շատ դրական է գնահատում։ Բայց նաև տեմպերը չպահպանելու ռիսկեր է տեսնում։ Սրա հիմքում նաև առանձին խոշոր ներդրումային նախագծերն են ու նաև Ամուլսարի հանքավայրի շահագործման հավանականությունը։

Տնտեսական աճին զուգահեռ մեղմվում է նաև գնաճը։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն արձանագրում է՝ ցածր գնաճային միջավայրը կպահպանվի՝ պայմանավորված միջազգային շուկաներից փոխանցվող գնանկումային երևույթներով։

«2023 թ չորրորդ եռամյսակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրների տնտեսական ակտիվությունը շարունակել է դանդաղել։ Միջազգային ապրանքային շուկաներում գնաճային միջավայրը մեղմվում է, և համաշխարհային գնաճը որոշակիորեն դանդաղում է։ Գործընկեր երկրներում աշխատուկայի զարգացումը շարունակում է նպաստել պահանջարկին»։

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կարծում է, որ 2024-ին տնտեսական աճն ավելի համեստ կլինի։ Հայաստանի կենտրոնական բանկը կանխատեսում է, որ 2024 թվականին տնտեսական աճը կլինի 5 տոկոսին մոտ, իսկ գնաճը կմոտենա նպատակային թիրախին:

Կարդացեք նաև
Close
Back to top button