ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Խաղային գործունեության ոլորտում վերահսկողություն կիրականացվի

Խաղային ոլորտի ընկերությունների շրջանառությունները և կատրված խաղադրույքների ծավալներն ստուգելի և վերահսկելի կդառնան։ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնելով խաղային գործունեության կարգավորման մասին օրենքի նախագիծը, ՊԵԿ նախագահը մատնանշել է բոլոր մեխանիզմները, որոնցով հնարավոր կլինի վերահսկել ոլորտը։

Միջազգային չափանիշներին համապատասխան տեխնիկական ստանդարտների ներդրումը, ըստ ՊԵԿ նախագահի, պարտադիր կլինի ոլորտում գործունեություն ծավալող բոլոր տնտեսվարողների համար։ Օրենքով արգելվելու է նաև օտարերկրյա պետություններում կազմակերպված խաղային գործունեությունը Հայաստանում, ինչպես նաև դրանց գովազդումը հանրապետության տարածքում կամ ՀՀ հասանելի համացանցի ամբողջ տիրույթում։

Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ հնարավորություն կլինի խաղաղային ոլորտում իրական ժամանակում հսկողություն իրականացնել և օրենսդրությամբ պահանջված բոլոր ստանդարտները դարձնել ստուգելի՝ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ներկայացնելով «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի նախագիծը։ ՊԵԿ նախագահի հավաստիացմամբ՝ նախագծի ընդունման դեպքում խաղային ոլորտի ընկերությունների շրջանառությունները և կատրված խաղադրույքների ծավալներն իրապես ստուգելի և վերահսկելի կդառնան։

Նախագծով նախատեսվում է կարգավորել խաղային ոլորտում իրավահարաբերությունները՝ տարանջատելով և հստակեցնելով բոլոր շահումով խաղերի տեսակները՝ մոլեխաղը, ինտերնետ մոլեխաղը, բուքմեյքերային գործունեությունը, շահումով այլ խաղերը և այլն։ Սահմանվել է նաև շահումով խաղերի ոլորտների սուբյեկտների իրավունքներն ու պարտականությունները։

Միջազգային չափանիշների համապատասխան տեխնիկական ստանդարտների ներդրումը, ըստ ՊԵԿ նախագահի, պարտադիր կլինի ոլորտում գործունեություն ծավալող բոլոր տնտեսվարողների համար։

«Նախագծով նախատեսում է ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ, ինչը ենթադրում է կազամակերպիչների տեղեկատվական համակարգերի ծրագրային միջոցների և տվյալների բազայի միացումը խաղային ոլորտների կառավարման մոնիթորինգային կենտրոնին։ Փոփոխությունները թույլ կտան ապահովել ոլորտի թափանցիկություն, կազմակերպիչների նկատմամբ աննկատ վերահսկողություն, նրանց իրական շրջանառությունների վերաբերյալ տեղեկատվության ստացում, շահառուների շահերի պաշտպանություն։

Ըստ Ռուստամ Բադասյանի՝բացի գեմբլինգից և ինտելեկտուալ խաղերից, մնացած բոլոր շահումով հաղերը, այդ թվում՝ մանկական խաղային ապարատները համարվում են այլ շահումով խաղեր։ ՊԵԿ նախագահի խոսքով՝ օրենքով արգելվելու է օտարերկրյա պետություններում կազմակերպված խաղային գործունեության հնարավորության ստեղծումը, ինչպես նաև դրանց գովազդումը Հայաստանի Հանրապետության տարածքում կամ ՀՀ հասանելի համացանցի ամբողջ տիրույթում։ Նախատեսվում է IP հասցեների բլոկավորում, իսկ դրա անհնարինության դեպքում նաև ԿԲ-ն պարտավոր է հսկողություն սահմանել, որ առևտրային բանկերի կողմից նման հաշվեհամարներին փոխանցումը արգելափակվի։

Դեռևս աշխարհում 100 տոկոսով գործող մոդել չկա, մենք ուսումնասիրում ենք փորձը հնարավորինս լավագույն լուծումները ներդնելու համար։

ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ կարգավորումներով խաղադրույքներ կատորողների շրջանակի սահմանափակումներ կան, դրանց չեն կարող մասնակցել պետական սոցիալական աջակցության ծրագրերից օգտվողները և սոցիալական ապահովման կացարաններում բնակվողները։ Սահմանափակումներն, ըստ Բադասյանի, կարող են տարածվել նաև պետական և զինվորական ծառայողների վրա։

ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը ՊԵԿ նախագահից հետաքրքրվեց՝արդյո՞ք մանկական շահումով խաղերը կառավարության անդամներից որևէ մեկին չեն անհանգստացնում։

Չէ՞ որ այդ մանկական շահումով խաղերը շատ վտանգավոր են, մենք պատրաստում ենք պատանի խաղամոլներ ապագայի համար։ Երբ ձեր երեխաների հետ զբոսնել եք նման վայրերում, տեսե՞լ եք արդյոք այդ երեխեքի աչքերի փայլը, երբ 1000 դրամը տալիս են և 200 դրամ իբր թե շահում են։ Դա վտանգավոր չէ՞, կա՞ն երկրներ, որոնք արգելում են մանկական շահումով խաղերը։

Ռուստամ Բադասյանը հավաստիացրեց, որ հարցն ուշադրության կենտրոնում է, և այս փաթեթում Գործունեության համար սահմանվում են մեծ պետական տուրքեր, այսինքն՝ որևէ մեկը չի կարող բերել, ինչ-որ խաղային ապարատ դնել ու շահույթ ստանալ դրանից։ Հիմա էլ մենք ունեցել ենք պրակտիկա, երբ մեծ ակտեր են գրվել, և գործունեությունն, ըստ էության, դադարել է։ Բնականաբար, բոլորն են խիստ մտահոգված Հայաստանում խաղամոլության ծավալների ընդլայնմամբ և դրա նկատմամբ էֆեկտիվ սահմանափակող միջոցառումների իրականացմամբ։

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ ՊԵԿ նախագահից հետաքրքրվեց՝ի՞նչ իրավիճակ է շահումով խաղերի գովազդի շուկայում, ընդգծելով՝թեև արգելվել է բուքմեյքերական ու շահումով խաղերի գովազդը, կան դեպքեր, երբ քաղաքացիները տարբեր կայքեր այցելելով, ֆիլմեր դիտելու համար, այդ գովազդները տեսնում են։ Բադասյանը նկատեց, որ գովազդը վերահսկելը ամենաբարդ հարցերից մեկն է, քանի որ սոցիալական ցանցերով գովազդներ են լինում, օրինակ, բլոգերների կողմից։ Հավաստիացրեց, որ աշխատանքներ են տարվում այդ տիրույթում տեղեկություն հավաքելու և պատասխանատվություն կիրառելու ուղղությամբ։ Արդյունքները խոստացավ ավելի ուշ ներկայացնել։

Կարդացեք նաև
Close
Back to top button