ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Պաշտպանողականից՝ հարձակվողական. հայ-ֆրանսիական ռազմական համագործակցություը գործնական փուլ է մտնում

Աշխատանքային այցով  Ֆրանսիայում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։ Այցը երկօրյա է։  Վարչապետի գրասենյակը հաղորդում  է, որ  պատվիրակության կազմում են գործադիր և օրենսդիր մարմինների անդամներ: Այսօր նախատեսված է վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ: Ծրագրված են նաև հանդիպումներ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի, վարչապետ Գաբրիել Ատալի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ:

Հայ-ֆրանսիական համագործակցությունը գործնական փուլ է մտնում՝ համոզված է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը։ Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում է նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ինչն, ըստ զրուցակցիս, հուշում է հենց ռազմական համագործակցության հարցերում գործնական քայլերի մասին։

«Ենթադրում եմ, որ համագործակցության որոշակի գործնական փուլերի մասին պետք է քննարկումներ լինեն, խոսքը ֆրանս-հայկական ռազմաքաղաքական դաշնակցային հարաբերությունների մասին է ։ Ռազմական փոխօգնության պայամանագրի հավանականություն եմ ես տեսնում, բայց խոսքը ոչ թե ռազմական գործողություններին ֆրանսիական զորքերի, կամ Ֆրանսիայի անմիջական մասնակցության  մասին է, այլ որոշակի չափով Ֆրանսիայի ներգրավվածությայն, մասնավորապես զինտեխնիկայի մատակարարման, դեպի Հայաստան սպառազինության արտահանման և ինչ-որ տեղ ինստրուկտորների տրամադրման, որի մասին ակնարկ եղել է»։

Մոտ չորս ամիս առաջ  Հայաստանի ու Ֆրանսիայի միջև ստորագրվեցին ռազմական համագործակցության մասին պայմանագրեր։ Այդ ընթացքում նշվում էր, որ Ֆրանսիան կաջակցի Հայաստանին  ԶՈՒ  բարեփոխումներ իրականացնելու հարցում, շեշտվում էր նաև ռազմատեխնիկայի տրամադրման հնարավորությունը։  Ընդհանուր առմամբ հասկանալի է, որ ուշադրության կենտրոնում  Հայաստանի պաշտպանության ապահովման գործընթացն է՝ ասում է Դավիթ Կարապետյանը։

«Այսինքն՝ Ֆրանսիան մեզ ռազմական տարբեր գործողությունների կամ հակառակորդի կողմից ցանկացած ագրեսիայի դեպքում հակահարձակման համակարգերի տրամադրման մասին է ակնարկել։ Ենթադրում եմ, որ շատ հավանական է, որ նման սպառազինություն ձեռք բերենք։ Նախապես խոսքը գնում էր պաշտպանական համակարգի զենքերի մասին, գուցե նաև ինչ-որ տեղ հարձակվողական զենքերի տրամադրման մասին նույնիսկ պայամանգիր լինի»։

Միջազգայնագետը նաև հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության հավանականության մասին է նշում։ Հայաստանի վարչապետը և Ֆրանսիայի նախագահը իրենց կանանց՝ Աննա Հակոբյանի և Բրիջիտ Մակրոնի հետ Փարիզի պանթեոնում մասնակցել են/մասնակցելու են «Դիմադրության շարժման» հայազգի հերոս Միսաք Մանուշյանի աճյունը Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում ամփոփելու արարողությանը, որը կազմակերպվել է  Մանուշյանի և նրա զինակից ընկերների մահապատժի ութսունամյա տարելիցի կապակցությամբ։ Միսաք Մանուշյանի աճյունը ամփոփվում է ֆրանսիացի մեծությունների՝ Վիկտոր Հյուգոյի, Ժան-Ժակ Ռուսոյի, Ալեքսանդր Դյումայի կողքին։

Նախօրեին էլ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Թուլուզ քաղաքում մասնակցել է Միսաք Մանուշյանի հիշատակի ոգեկոչման հանդիսավոր միջոցառմանը, որի ընթացքում ընդգծել է, որ Ֆրանսիայի նախագահի բացառիկ և պատմական որոշմամբ ֆրանսիացի մեծերի կողքին միակ օտարազգի գործչի՝ հայ ժողովրդի զավակ Միսաք Մանուշյանի աճյունի ամփոփումը, ինչը նրա խոսքով յուրօրինակ հարգանքի տուրք է հանուն Ֆրանսիայի և նրա ազատության իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների։

Back to top button