ԿարևորՀասարակություն

Միասնական սոցիալական ծառայության միջոցով 2023 թվականին աշխատանքի է տեղավորվել 10 878 անձ

Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնի և «Գլորիա» կարի ֆաբրիկայի համագործակցությամբ՝ հավաքագրվել է շուրջ 70 թափուր հաստիք։ Աշխատանք փնտրող 90 անձի առաջարկվել է աշխատանք․ շուրջ 40-ը ձեռք է բերել կայուն զբաղվածություն, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցմանը, աշխատանքային փորձառության ձեռքբերմանն ու զբաղվածության ապահովմանը զուգընթաց՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն էական է համարում նաև տարածքային կենտրոնների ու գործատուների միջև ակտիվ համագործակցությունը։

Միասնական սոցիալական ծառայության կողմից դեպի գործատուներ ուղղորդումների միջոցով 2023 թվականին աշխատանքի է տեղավորվել 10 878 անձ։

2024 թվականին ևս ակտիվ աշխատանքներ են իրականացվում աշխատանք փնտրող քաղաքացիների, ինչպես նաև այն գործատուների հետ, որոնց ղեկավարած կազմակերպություններում առկա են թափուր աշխատատեղեր։

Նախորդ տարի ՀՀ վարչապետն այցելել էր «Գլորիա» կարի ֆաբրիկա, ծանոթացել վերջինիս գործունեությանը և կարևորել այն, որ ընկերությունը կայուն զբաղվածություն է ապահովում շուրջ 2500 քաղաքացու համար։

Back to top button