ԿարևորՄշակույթ

Բեռլինում ստորագրվել է Կինոյի ոլորտում Ֆրանսիա-Հայաստան գործողությունների ծրագրի իրականացման փաստաթուղթը

Փետրվարի 19-ին, Բեռլինում` Եվրոպական կինոշուկայի հայաստանյան տաղավարում, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Ֆրանսիայի Հանրապետության կինեմատոգրաֆիայի և շարժվող պատկերի ազգային կենտրոնի (CNC) միջև ստորագրվեց Կինոյի և շարժվող պատկերի ոլորտում իրականացվող Ֆրանսիա-Հայաստան գործողությունների ծրագրի իրականացման փաստաթուղթը, այն ներառում է երկկողմ համագործակցություն կինոոլորտի հետևյալ բնագավառներում` կինոժառանգություն, ուսուցում, մասնագիտական կրթություն, համատեղ արտադրություն և գործընկերություն փառատոների հետ:

Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին կից գործող Եվրոպական կինոշուկային մասնակցում է առանձին հայկական տաղավարով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պետական ֆինանսական աջակցությամբ։

Back to top button