Հայագիտակ

Երվանդ Լալայան-160. կոչմանը հավատարիմ. «Հայագիտակ»

Այս տարի նշվում է հայագետ, ազգագրագետ, հնագետ Երվանդ Լալայանի ծննդյան 160-ամյակը։ Դեռ վաղ պատանության տարիներից նա երազում էր հավաքել և հրատարակել ամեն ինչ Հայաստանի բոլոր նահանգների կյանքի, կենցաղի, սովորույթների մասին։ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցն ավարտելուց հետո նա կրթությունը շարունակեց Ժնևի համալսարանում, ապա, վերադառնալով հայրենիք, նվիրվեց իր երազանքի իրականացմանը։ Նա շրջեց Հայաստանի բոլոր նահանգներով, գրի առավ հազարավոր առածներ, ասացվածքներ, հեքիաթներ, նկարագրեց և իր հրատարակած «Ազգագրական հանդեսում» տպագրեց հարյուրավոր հոդվածներ։

Ազգագրագետ Սուրեն Հոբոսյանն ասում է. «Լալայանի հավաքած նյութն այնքան կարևոր և հարուստ է, որ մինչև օրս ծառայում է որպես սկզբնաղբյուր` երիտասարդ ազգագրագետների համար»։ Լալայանը դարձավ հայ ազգագրության հիմնադիրն ու ռահվիրան։

Back to top button