Միջազգային

Պուտինը կարգադրել է հետ կանչել զորքերն Ուկրաինային սահմանակից շրջաններից

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է մշտական տեղակայման վայրեր վերադարձնել զորքերը, որոնք Ռոստովի, Բելգորոդի և Բրյանսկի շրջաններում մասնակցում են զորավարժությունների։ Այդ մասին հաղորդում է  ИТАР-ТАСС-ը՝  Կրեմլի մամուլի ծառայությանը հղումով:

«Զորքերի պատրաստության գարնանային փուլի ավարտի առնչությամբ, որն անցնում էր Ռոստովի, Բելգորոդի և Բրյանսկի շրջանների զորավարժարաններում, նախագահ Պուտինը հրաման է տվել պաշտպանության նախարարին վերադարձնել զորավարժություններին մասնակցող զորքերը մշտական տեղակայման վայրեր և շարունակել ռազմական պատրաստությունը մոտակա զորավարժարաններում»,- նշվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպը հայտնել էր Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի ներկայության մասին։

 

Back to top button