Սփյուռքի ձայնը

Նոր մշակույթ՝ հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում. «Սփյուռքի ձայնը»

Հայ-ռուսական քաղաքական ճգնաժամային հարաբերությունները չեն խանգարում երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների պահպանմանը`  ասում է Մոսկվայի «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը՝ անդրադառնալով նախորդ տարեվերջին Մոսկվայում կազմակերպված հայ և ռուս տնտեսագետների մասնակացությամբ անցկացված հանդիպում-քննարկմանը։

Ի՞նչ դերակատարում ունեն ռուսաստանաբնակ հայերը երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության, այդ թվում՝տնտեսական հարաբերությունների զարգացման գործում։ Հասարակական գործիչ, քաղաքագետ Յուրի Նավոյանը նկատում է. «ՌԴ-ում ապրում է մոտ երկու միլիոն հայ, որոնց գործունեության վրա, իհարկե, երկու երկրների հարաբերությունները մեծ դերակատարություն ունեն: Ավելին, այդ հարաբերությունները մեծ նշանակություն ունեն Հայաստան-Ռուսաստան դրամային շրջանառության վրա»։

Ըստ Յուրի Նավոյանի՝ ճգնաժամային համարվող հարաբերությունները նաև մեկ այլ հնարավորություն ստեղծեցին երկու երկրների հասարակությունների համար՝ իրար ավելի լավ ճանաչելու և փոխըմբռնելու մշակույթ ձևավորվելու:

«Ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան տեղափոխված ազգությամբ ռուս շատ գործարարներ փոխադարձ գործակցության նոր մշակույթ ստեղծեցին՝ դրանով նոր գործարար ու հարաբերակցային միջավայր ստեղծելով», – նշում է Յուրի Նավոյանը:

Քաղաքական հարաբերություններն են որոշում տնտեսական հարաբերությունների զարգացումը՝ ասում է քաղաքագետը և հավելում, որ դրանք նաև մեծ կարևորություն ունեն  աշխարհաքաղաքական նոր իրողությունների ձևավորման ժամանակ:

«Թեև տնտեսական հարաբերություններում կայուն և սահուն գործընթաց է, սակայն երկու երկրների հարաբերություններում բացակայում են որոշ գործոններ, իսկ դրանց նպաստում են մի շարք երևույթներ», — ասում է Յուրի Նավոյանը:

Այդ մոտեցումների զարգացմանը կնպաստեն նոր փոխգործակցության, նոր մոդելների կիրառումը՝ նշում է «Դիալոգ» հասարակական կազմակերպության հիմնադիրը։

Back to top button