Հատվող եթեր

Մարզերում շնորհալի երեխաների  քանակն անսպառ է. «Հատվող եթեր»

Արվեստի հետ շփվող մարդն առավել ներդաշնակ է թե՛ ինքն իր, թե՛ շրջապատի հետ, և եթե ուզում ենք, որ ժամանակակից աշխարհում ավելի շատ լինեն ստեղծագործ, շնորհալի, ինքնատիպ գաղափարներով և նախագծերով լի երեխաներ, անչափ կարևոր է, որ երեխան փոքրուց սիրի արվեստը։

2008 թվականին ստեղծվում է «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամ»-ը. հետաքրքիր գաղափարներով ու ծրագրերով լի միջավայր, որտեղ արվեստի հետ շփումն առանց սահմանների է։ 

Անչափ կարևորելով և նպաստելով մշակութային կյանքի զարգացումը նաև մարզերում՝ հիմնադրամը բազմաբնույթ կրթամշակութային գործունեություն է իրականացնում.   կրթական, մշակութային ծրագրեր, նախագծեր գեղարվեստական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում, ուսումնամեթոդական ու գործնական օժանդակություն ցուցաբերում հանրապետության երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների սաներին ու ուսուցիչներին, նաև կազմակերպում ուսուցիչների վերապատրաստում, մեթոդական խորհրդատվություն, վարպետության դասեր, նոր ուղեցույցներ, ձեռնարկներ, բազմաթիվ փառատոներ, մրցույթներ, համերգներ:

«Մշակութային կրթության աջակցության հիմնադրամ»-ը, վերականգնելով և աշխուժացնելով հանրապետության կրթամշակութային հաստատությունների կապը մայրաքաղաքի հետ, շեշտադրում է անում մեկ կարևոր գաղափարի վրա. մարզերում շնորհալի երեխաների քանակն անսպառ է,  իսկ մշակութային կյանքի զարգացումը անչափ կարևոր: Զրույց «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամ»-ի տնօրեն Նելլի Սարգսյանի հետ:

Back to top button