Հայագիտակ

«Պատերազմի տղամարդիկ» լուսանկարների ցուցադրությունից մինչև Շարլ Ազնավուրի մայրիկի Կարնո տարազը. «Հայագիտակ»

Սարդարապատի հայոց ազգագրության թանգարանի ծրագրերը 2024-ին շատ հետաքրքիր են լինելու։

Թանգարանի փոխտնօրեն Սվետլանա Պողոսյանն ասում է. «Այս տարին նույնքան առատ է լինելու հետաքրքիր ցուցադրություններով, որքան 2023 թվականն էր։ Հատուկ ցուցահանդես կլինի` նվիրված Հակոբ Ջելալյանի հոբելյանին, Ազնավուրի 100-ամյակին, կցուցադրվեն ոսկե ֆոնդում պահվող զարդերի համալիրները»։

Գիրք նվիրելու օրվա այցելուները կարող են նվեր ստանալ անցյալ տարի թանգարանի հրատարակած գրքերից։ Հետաքրքիր են նաև թանգարանի հիմնադիր-ճարտարապետներին նվիրված ցուցադրությունները։

Սարդարապատի թանգարանը կշարունակի նաև մասնակցել միջազգային գիտաժողովներին, որտեղ կներկայացնի հայկական դարավոր մշակույթը։

Back to top button