Հաջողության նոտա

Եթե չսիրես, չես հաջողի․ Գևորգ Օրբելյանի «Հաջողության նոտան»

Եթե մարդը չսիրի իր աշխատանքը, երբեք չի հասնի հաջողության։ Նա սիրում է իր աշխատանքը և մեծագույն հաճույք է ստանում ամեն նոր գործընթացից։

Թանգարանային արվեստը Գևորգ Օրբելյանի համար յուրահատուկ աշխարհ է։ Ամեն ինչ ուսումնասիրելով՝ փորձում է նորագույն տեխնոլոգիաները ևս ներմուծել թանգարաններում, էլ ավելի հետաքրքիր դարձնել զբոսաշրջիկի համար թանգարանային աշխարհը։

Գևորգ Օրբելյանը «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ–ում Թվային տուրիզմի նախագծերի ղեկավարն է, Երևան քաղաքի պատմության թանգարանում աշխատում է որպես կրթամշակութային ծրագրերի համակարգող։

Կարծում է՝ ճանապարհորդելն օգնում է մարդու զարգացմանը։ Ամեն երկիր այցելելիս մի բան թողնում է անավարտ, որ կրկին վերադառնա։ Բազմաթիվ երկրներում լինելով՝ կուտակել է մեծ փորձ, բայց Ճապոնիայում անցկացրած մեկ տարին մեծ փորձառություն էր նրա համար։ Այնտեղից ընդօրինակել է զսպվածությունը, համեստությունն ու համբերատարությունը։ Ճապոնիայում ապրելու շնորհիվ կարողանում է նաև ժամանակը ճիշտ կառավարել։

Նա իրեն համարում է հաջողակ մարդ, որովհետև իր բոլոր նպատակներին հասել է և ուրախ է, որ այսօր ապրում ու ստեղծագործում է հայրենիքում։ 2009 թվականին հրատարակել է առաջին գիրքը՝ «Հին ու նոր Երևան»։ Գիրքը յուրատեսակ տեղեկագիր է մայրաքաղաքի մասին։

Կարծում է՝ մեր երկիրն անսպառ բացահայտումների վայր է՝ նաև ինքներս մեզ, մեր մշակույթն ու մեր ինքնությունը բացահայտելու առումով։

Back to top button