Հաջողության նոտա

Միշտ կարոտել եմ մեր երկրի մարդկանց․ Հասմիկ Պապյան. «Հաջողության նոտա»

Երաժշտությամբ սկսել է հետաքրքրվել 5 տարեկանից, երբ սկսել է ջութակ նվագել և հստակ գիտեր, որ իր կյանքը կապելու է երաժշտության հետ։

Օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանի կարիերան սկսվեց, երբ կոնսերվատորիայի երգեցողության բաժնի ղեկավար Տաթևիկ Սազանդարյանը, լսելով նրան, հիացմունքի խոսքեր ասաց։

Հասմիկ Պապյանի ստեղծագործական գործունեության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում 1990թ-ին Վիեննայում կայացած Բելվեդերի մրցույթում տարած հաղթանակը, որի մրցանակներից մեկն էլ Վարշավայի Մեծ թատրոնում ելույթն էր։

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ-ի կողմից պարգևատրվել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով՝ որպես «ամբողջ աշխարհում Հայաստանի մշակութային դեսպան»։ «The Washington Post» թերթը նրան անվանել է «Լավագույն Նորմա»։

Back to top button